Կոռնիձորում թշնամին փախցրել էր 7 տարեկան մի տղայի․․․

Կոռնիձորում թշնամին փախցրել էր 7 տարեկան մի տղայի․․․

Ես սա Նիկոլի համար եմ պատմում, որը մինչև վարչապետ դառնալը հավանաբար չի էլ իմացել, որ Հայաստանում Կոռնիձոր գյուղ կա։ Եթե նույնիսկ իմացել է, տեղյակ չի եղել, թե այնտեղ ապրող մարդը ինչ ուժի, ինչ զորության տեր է։ Գիտի, թե որ սահմանում ապրողին զրկի զենք- զինամթերքից, ծնկի է գալու, որ ասի՝ 11 հազար դասալիք ունենք, մարդիկ հավատալու են ու ասելու՝ որ այդպես է, եկեք մեր հողերը հանձնենք։ Որ ասի՝ զենք չենք ունեցել, մի երկու ախմախի հավատալով՝ ծրագիրն առաջ է տանելու։ 

Կոռնիձորի հավաքը մեծ նշանակություն ունի։ Այնտեղ փոքր երեխան էլ է թշնամուն ճանաչում։ Կոռնիձորը Հայաստանի շունչն է։ Դեպքը հենց այնտեղ է տեղի ունեցել։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին կամավորական ջոկատի հրամանատարը Սեյրան անունով մի հայրենասեր երիտասարդ էր։ Ես ռազմական թղթակից էի ու անընդհատ՝ օրը հարյուր անգամ, զրուցում էի նրա հետ։ Պատերազմի թեժ օրերին լսեցի, որ այնտեղից գիշերը 7 տարեկան տղա են փախցրել։ Կապվեցի Սեյրանի հետ, հաստատեց։

Գիշերը թուրքը մտնում է Կոռնիձոր գյուղ և գողանում 7 տարեկան մի տղայի։ Շալակում ու փախցնում է։ Երեխան մեջքի հետեւից մատները մտցրել է թուրքի ակնախոռոչները, խառնել, որ աչքերը հանի։ Թուրքը ցավից ոռնացել, վայր է գցել երեխային ու փախել։ 

Հիմա կա այդ հերոս  տղան։ Անունն էլ գիտեմ, ազգանունն էլ։ Ողջ գյուղն էլ գիտի, բայց չեմ գրում, քանի որ  առաջինը մեր իշխանությանը չեմ վստահում, հետո՝ թշնամուն։ 

Ասելիքս ինչ է՝ մի մատ երեխան անգամ չի հանձնվել, փոքրիկ մատներով խառնել է թշնամու աչքի լույսը։
Նիկոլ, դու հայ ազգին չես ճանաչում, այլապես կանգ կառնես։ Զենք էլ չտաս, սահմանում թշնամուն ճանկերով խեղդելու են։ Միայն թե հետ գնալու հրաման չտաս, միայն թե դու չանես այն, ինչ անում ես։ 
Այսօր Կոռնիձորում հավաք է, ես սա խորհրդանշական եմ համարում։