Թուրքերը՝ Մխիթարյանի մասին

Թուրքերը՝ Մխիթարյանի մասին

Հենրիխ Մխիթարյանը իմ լավ ընկերն է։ Ես մշտապես հետևել են նրա  փորձից ու օգտվել դրանից։ Հաճախ կապի մեջ եմ եղել նրա հետ։ Նպատակ ենք դրել մեր առջև, որ վաղը պիտի հաղթենք ու առաջին երեք միավորը վաստակենք։ Թիմում այս պահին հոյակապ մթնոլորտ է։ Մխիթարյանը խաղին չի մասնակցելու, բայց դա մեզ համար կարևոր չէ, քանի որ մեր նպատակը հաղթանակն է ու Թուրքիա ուրախ վերադառնալը։ Այս մասին քիչ առաջ Հայաստան-Թուրքիա նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Չենգիզ Ունդերը:

«Մարզադաշտի վաղվա մթնոլորտի մասին չեմ կարող հստակ որևէ բան ասել, քանի որ յուրաքանչյուր ազգային թիմի խաղերի ժամանակ է բարդ ու դժվար մթնոլորտ է տիրում։ Կրկնում եմ, որ մեր հիմնական նպատակը երեք միավոր վաստակելն ու առաջ շարժվելն է»,- հավելեց նա։