Ավիավթար Նիդերլանդներում

Ավիավթար Նիդերլանդներում

Նիդերլանդներում օդում բախվել են երկու թեթեւ մարդատար ինքնաթիռներ։ Այս մասին հայտնում է Dutch News-ը։ Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Բրաբանտ նահանգում՝ խմբակային թռիչք իրականացնելու ընթացքում։ Երկու ինքնաթիռներն էլ պատկանել են Vliegend Museum Seppe ավիացիոն թանգարանին։ Ավիավթարի հետեւանքով երկու մարդ զոհվել է, որոնք եղել են ինքնաթիռներից մեկի մեջ, որը կործանվել է, իսկ երկրորդը կարողացել է վայրէջք կատարել։ Բախված ինքնաթիռները եղել են Piper Cub տեսակի։ Սկսվել է հետաքննություն ավիավթարի մանրամասները ճշտելու համար։