Գաջեթները կարող են մարդու մոտ գանգի հետ կապված խնդիրներ առաջացնել

Գաջեթները կարող են մարդու մոտ գանգի հետ կապված խնդիրներ առաջացնել

Ավստրալացի գիտնականները պարզել են, որ գաջեթների օգտագործումը հատկապես երիտասարդների մոտ կարող են գանգի ավելորդ ոսկրային ելունդների առաջացման պատճառ դառնալ։ Այս մասին հայտնում է Science Alert-ը։ Մասնագետները, ուսումնասիրելով 1,2 հազար ռենտգենյան նկարներ նկատել են, որ 18-30 տարեկան 41 պացիենտի մոտ նկատվում է ոսկրային անոմալիաներ, որոնցից որոշները կարող են հասնել 10 մմ-ի իսկ որոշներն էլ՝ 3 սմ-ի։ Ելունդները գիտական գրականության մեջ հայտնի են էնտեզոֆիտներ անունով եւ առաջանում են մկանային տեւական լարվածության հետեւանքով։ Մասնագետները նկատում են, որ գաջեթների օգտագործումը նպաստել է, որպեսզի այդ ոսկորային հավելուրդները ավելի հաճախ առաջանան։ Էնտեզոֆիտները ինքնին վտանգավոր չեն, սակայն կարող են դառնալ ախտանշան ավելի լուրջ հիվանդությունների համար։