Հատկանշական է, որ հենց Բայդենն է դա ասում

Հատկանշական է, որ հենց Բայդենն է դա ասում

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««75 տարի Իսրայելը եղել է հրեա ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն ամբողջ աշխարհում…»։ Սա Բայդենն ա ասել հոկտեմբերի 10-ին՝ խոսելով Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին։ Այլ կերպ սա կարելի ա ձևակերպել, որ ժողովուրդների անվտանգության միակ երաշխիքը սեփական պետություն ունենալն ա։

Հատկանշական ա, որ հենց Բայդենն ա դա ասում։ ԱՄՆ-ն ներկայիս միջազգային կարգերի պահպանության գլխավոր երաշխավորն ա։ Էդ կարգերով սահմանված ա, որ բոլոր մեծ ու փոքր ժողովուրդները կարող են պաշտպանություն ստանալ միջազգային հանրությունից։ ՄԱԿ-ի Պաշտպանության պատասխանատվություն (R2P` Responsibility to Protect) սկզբունքը հենց դրա մասին ա։ Միաժամանակ, էդ կարգերի պահպանության գլխավոր երաշխավորն ասում ա, որ նույնիսկ դա չի պաշտպանության երաշխիք, այլ միայն սեփական պետությունը։

Սեփական պետությունը ո՞նց կարող ա երաշխավորել, երբ թշնամիների ագրեսիվ զավթողական քաղաքականության դեմ մեր պետությունն ընտրել ա նահանջելու ու չպայքարելու տարբերակը։ Ո՞վ ա երաշխավորելու մեր անվտանգությունն էս դեպքում։ Ով կարող էր, ասում ա էլ չեմ կարող երաշխավորել։ Հետևաբար պետք ա հեռացնել նահանջելու ու չպայքարելու կուրսը վերցրած կառավարությունը։ Յուրաքանչյուր քաղաքացի ի՛ր անվտանգության հարցն ա լուծելու դրանով։ Եթե չէ՝ մենք էլ ենք մի ուսապարկով գաղթական դառնալու՝ առանց մեզ սիրով դիմավորող Գորիս ունենալու հեռանկարի։ Ընտրությունը յուրաքանչյուրինն ա»։