Իբրահիմ Ռաիսին 17,8 միլիոն ձայնով առաջատար է Իրանի նախագահական ընտրություններում

Իբրահիմ Ռաիսին 17,8 միլիոն ձայնով առաջատար է Իրանի նախագահական ընտրություններում

Ընտրական գրասենյակի նախնական տվյալներով՝ հունիսի 18-ի Իրանի նախագահական ընտրություններում երկրի դատական ​​իշխանության ղեկավար Էբրահիմ Ռաիսին 28,6,6 միլիոն քվեաթերթիկներից 17,8 միլիոն ձայնով առավելության է հասել իր մրցակիցների նկատմամբ:

Հաղորդել է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը։

Իրանի ներքին գործերի փոխնախարար և ընտրական գրասենյակի ղեկավար Ջամալ Արաֆը շաբաթ օրը հայտարարել է, որ 28,6 միլիոն քվեաթերթիկ է հաշվվել մինչև հունիսի 19-ի տեղական ժամանակով ժամը 11:00-ն: Նախնական արդյունքներով՝ Ռաիսին հավաքել է 17,8 միլիոն քվե։

Ըստ նախնական արդյունքների՝ Մոհսեն Ռեզաեին Միրքաեդն ունի 3,3 միլիոն քվե, իսկ Աբդոլնասեր Հեմմաթին և Ամիր Հոսսեյն Ղազիզադեն՝ համապատասխանաբար 2,4 միլիոն և 1 միլիոն քվե:

Չնայած վերջնական արդյունքները դեռ պետք է հրապարակվեն, Ռեզաեին, Հեմմաթին և Ղազիզադեն առանձին հաղորդագրություններով արդեն շնորհավորել են Ռաիսիին հաղթանակի կապակցությամբ: