Արցախը ծանր վիրավոր է, նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար

Արցախը ծանր վիրավոր է, նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«#Արցախը ծանր վիրավոր է, և նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար: Արցախի ճակատագրից է կախված ողջ #հայ ժողովրդի ապագան: Արցախը կանգնած է գոյաբանականն սպառնալիքների առաջ, բայց չնայած բոլոր վտանգներին ու դժվարություններին, կան բոլոր հնարավորությունները երկիրը փրկելու և նրա ապահով ապագան ապահովելու համար։ Սա պահանջում է հայրենասիրական և պրոֆեսիոնալ մոտեցում ոչ միայն աշխատանքի, այլ ընդհանրապես կյանքի նկատմամբ»։