Պուտինը, Ռոհանին եւ Էրդողանը քննադատել են Իսրայելի հարվածները Սիրիայում

Պուտինը, Ռոհանին եւ Էրդողանը քննադատել են Իսրայելի հարվածները Սիրիայում

Իսրայելի կողմից իրականացված հարվածները Սիրիայում խախտում են արաբական այդ երկրի ինքնիշխանությունը, եւ հանգեցնում ռեգիոնում լարվածության աճի։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ՝ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին եւ Ռեջեփ Թ․ Էրդողանը՝ Սիրիայի հարցով նախօրեին ունեցած տեսակապային հանդիպման ժամանակ։

«Երեք նախագահները համակարծիք են եղել, որ Սիրիայում Իսրայելի գործողությունները ապակայունացնող են, խաթարում են Սիրիայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ հանգեցնում են տարածաշրջանում լարվածության աճին»,- հայտնում է Интерфакс-ը։

Երեք նախագահները նաեւ քննադատել են ԱՄՆ վարչակազմի կայացրած որոշումը` կապված սիրիական Գոլանյան բարձունքների հետ, ինչը համարել են միջազգային իրավունքի կոպիտ խախտում, որը ստեղծում է սպառնալիքներ ռեգիոնալ խաղաղության եւ անվտանգության համար։ Նախագահներ Պուտինը, Ռոհանին եւ Էրդողանը կոչ են արել հարգել հանրահռչակված միջազգային իրավական որոշումները, ներառյալ նաեւ ՄԱԿ բանաձեւերը /հատկապես ՄԱԿ ԱԽ 497 բանաձեւը/, որոնք մերժում են սիրիական Գոլանի օկուպացիան։