ԱՄՆ-ն տեղյակ էր, որ Իսրայելը կհարվածի Իրանին․ Bloomberg

ԱՄՆ-ն տեղյակ էր, որ Իսրայելը կհարվածի Իրանին․ Bloomberg

Իսրայելը նախապես տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ պատրաստվում է առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հակահարված տալ Իրանին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

«Ապրիլի 18-ին Իսրայելը տեղեկացրել է ԱՄՆ-ին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում Իրանին հարվածելու՝ իր մտադրության մասին»,- գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները։
Գործակալության զրուցակիցը կոնկրետ տեղեկություն չի հայտնել։

Հիշեցնենք, որ Սպահան քաղաքում ապրիլի 19-ի առավոտյան պայթյուն է որոտացել։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ խոսքը Իսրայելի հարվածների մասին է։ Իսրայելը վստահեցրել է, որ իրենք չեն թիրախավորում երկրում միջուկային օբյեկտները։