Անտրամաբանական «տրամաբանություն»

Անտրամաբանական «տրամաբանություն»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է՝

Բաց են Երևանի սրճարանները և մարդիկ նստած վայելում են սուրճ, պաղպաղակ, հյութեր։
Երեկ ընկերոջս հետ Կոմայգու սրճարանում, փորձելով պահպանել սոցիալիստական, ներեցեք սոցիալական հեռավորությունը, դեմ-դիմաց նստած սրճում ու զրուցում էինք։
Երբ ելանք և քայլելով գնում էինք դեպի այգու ելքը, նկատեցինք, որ մեն-մենակ այգու նստարանին նստած, բոլոր զբոսնողներից առնվազն 7մ հեռավորության վրա քաղաքացուն է մոտեցել ոստիկանն ու տուգանում է դիմակ չկրելու համար։
Հարգելի պետական այրեր և մայրեր, բացատրեք խնդրում եմ օրենքի տրամաբանությունը։ Փաստորեն կարելի է առանց դիմակի սրճարաններում մոտ-մոտի նստել, նույնպես առանց դիմակի փողոցում քայլելով պաղպաղակ ուտել, հյութ կամ սուրճ խմել, բայց նստարանին այլ մարդկանցից մեծ հեռավորության վրա առանց դիմակի հանգստանալ չի կարելի։