Twitter-ը խոստացել է հաղորդագրությունների խմբագրիչ գործարկել, երբ բոլորը դիմակներ կկրեն 

Twitter-ը խոստացել է հաղորդագրությունների խմբագրիչ գործարկել, երբ բոլորը դիմակներ կկրեն 

Twitter սոցիալական ցանցի ղեկավարությունը խոստացել է հաղորդագրությունների խմբագրիչ գործարկել այն ժամանակ, երբ բոլորը սկսեն կրել դիմակներ։ «Դուք կկարողանաք ունենալ խմբագրման կոճակ, երբ բոլորը կրեն դիմակներ»,- հայտարարել են սոցկայքի ղեկավարությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցկայքի ղեկավար Ջեք Դորսին հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ, սոցկայքում «թվիթների» խմբագրիչ երբեք չի գործարկվի, որի մասին այդքան խնդրում են միլիոնավոր օգտատերեր։ Շատ օգտատերեր կարծում են, որ այս հայտարարությամբ եւս ակնարկ է արվում, որ խմբագրիչ երբեք չի գործարկվի։

Բացի այդ, Twitter-ը սկսել է գործել որպես SMS-հաղորդագրությունների փոխանակման ծառայություն, իսկ երբ հաղորդագրությունն արդեն ուղարկված է, անհնար է այն հետ վերադարձնել՝ խմբագրելու համար։