WH-ի մարիոնետական

WH-ի մարիոնետական

Այս Boeing 747-8BBJ -ը կառուցվել է որպես բիզնես-ջեթ՝ մասնավոր օգտագործման համար և առաջին թռիչքն իրականացրել է 2012 թվականին: Թեև օդանավի թռիչքային ընդհանուր ժամերի քանակը կազմում է 50 ժամ, այն կվերածվի ջարդոնի:

Ուշագրավ են օգտատերերի մեկնաբանությունները, որոնցից մեկում հիշատակվում է հայկական իշխանություններին ոգևորած Նենսի Փելոսիի անունը: Նա հարցրել էր, թե ինչ կարող է անել Հայաստանի համար: Կարծես, մենք ոչինչ չխնդրեցինք նրանից, ինչն արժանապաըիվ կեցվածք էր:

Բայց, նա, որպես համաշխարհային մասշտաբի մարդասեր և ժողովրդավար, վերին աստիճանի դաստիարակված անձնավորություն, պետք է որ գլխի ընկներ, որ ճիշտ վարվելակերպ չէ, երբ հյուրընկալող կողմը հյուրից ինչ-որ բան է խնդրում: Գուց նա պետք է գլխի ընկներ եւ մի օր էլ այսպես Կոնգրեսում կպարզեր Հայաստանի և Արցախի դրոշները, որոնց վրա կլինեին ՀՀ քաղաքացիների և արցախահայերի մակագրությունները, ինչպես որ դա արվել է ուկրաինական դրոշի դեպքում, որի վրա Բախմուտի ճակատայինների ստորագրություններն են: Բայց, Ուկրաինային ցուցաբերվում է ոչ միայն բարոյական աջակցություն, ինչը ցուցադրված է աջ լուսանկարում, այլև աստղաբաշխական նյութական աջակցություն՝ միլիարդավոր դոլարների և նոր սպառազինությունների տեսքով: 

…Դեռ շարժասանդուղքից հայկական հողին ոտք չդրած, Փելոսին նետվում է սոցցանցեր ու գրում. «Մեր Հիմնադիրները 1787 թվականին ժողովրդավարությունը գերադասեցին բռնապետությունից: Սերունդներով մենք պաշտպանել և պահպանել ենք նրանց ընտրությունը: Այսօր, Միացյալ Նահանգներից Ուկրաինա, Թայվան, Հայաստան՝ աշխարհը կանգնած է ժողովրդավարության և բռնապետության միջև ընտրության առջև, և մենք պետք է կրկին ընտրենք ժողովրդավարությունը»: Այս տողերն ընթերցելուց հետո բացականչեցի՝ վերջապես, փրկվեցինք, անմիջապես արձանագրելով որ խոսքը ժողովրդավարական Հայաստանի և բռնապետական Ադրբեջանի միջեւ ընտրության մասին է, որ ԱՄՆ-ը ձեռնամուխ է լինում իր հիմնադիրների պատգամները կատարելուն նաև Հայաստանում:

Նա մեկնեց և ԱՄՆ-ից ոչ մի գործուն քայլ չհետևեց ազերիների սեպտեմբերյան ագրեսիայի, ներկայում Լաչինի շրջափակման հետ կապված:

Երբեմն օգտատերերը չափն անցնում և անդաստիարակ արձագանքներ են թողնում այս կամ այն հրապարակման ներքո: Այդպես է պատահել նաև Boeing 747-8BBJ –ի դեպքում: Հոդվածագիրն անհայտ պատճառով այս օդանավի կողային համարը նշելիս՝ հիշատակել էր նաև Իլոն Մասկի օդանավի կողային համարը, ինչն առաջացրել է օգտատերերի իրավացի տարակուսանքը, նույնիսկ ծաղրի առարկա դարձել, ինչպես ստորև ներկայացված գրառման մեջ է: Ահա անգլերեն գրառումը.
Why doesn't the writer also include the registration number for Nancy Pelosi's and John Kerry's much used private planes, as well as those for the many other self-proclaimed "important people" who need massive carbon spewing private jets for their convenience? Of course the WH puppet uses the Presidential plane every weekend for his 3 day Delaware naps to recover from his exhausting daily one hour stressful work schedule. (Skip Towne, @SkipTowne032)

Այս գրառման մեջ առանձնանում են մի քանի ուշագրավ պահեր. 

ա) Ինքնահռչակված «կարևոր մարդիկ» (այս դեպքում դրանք չեն դիտվում որպես VIP, այլ դիտվում են որպես SPIP- self-proclaimed important people), որոնց թվին օգտատերը դասել էր նաև Փելոսիին, իրենց հարմարավետության համար օգտագործում են հսկայական մասնավոր օդանավեր, որոնք արտանետում են ածխաջրածին: բ) WH-ի կամ Սպիտակ տան մարիոնետկան օգտագործում է նախագահական օդանավը՝ յուրաքանչյուր հանգստյան օրերին՝ 3 օրով մեկնելով Delaware, որպեսզի վերականգնվի սթրեսային աշխատանքի ամենօրյա մեկժամյա լարված գրաֆիկից:
Փելոսին ժամանել էր Հայաստան 3 օրով… Delaware-ի փոխարեն: Այնպես որ, պետք է գնահատել նրա այդ զոհողությունը:

Հայերը 1920 թվականից ի վեր կանգնած են Բաքվի նավահանգստի կառամատույցին. սպասում են օգնության հասնող Անտանտի զորքերին (տես «Բաքվի 26 կոմիսարները» կինոնկարը): 

Գագիկ Վարդանյան