Ադրբեջանը Սերժ Սարգսյանի՝ Տուսկին ուղղված ուղերձում սպառնալիք է տեսնում․ Աբրահամյան

Ադրբեջանը Սերժ Սարգսյանի՝ Տուսկին ուղղված ուղերձում սպառնալիք է տեսնում․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանական հիմնական քարոզչական կանալներից մեկը, տարբեր երկրներ ներկայացնող պրոֆեսորների, փորձագետների մասնակցությամբ ծավալուն նյութ է պատրաստել, որտեղ փորձել է «վերլուծել» նախագահ Սերժ Սարգսյանի` Արցախի հարցով հնչեցվող հայտարարությունները: Ադրբեջանին մտահոգել է Արցախի հարցով հնչող պահանջատիրական դիրքորոշումը, որը որպես ռևանշի հնարավորություն է դիտարկվում:

Այս համատեքստում ադրբեջանական քարոզչական մեքենան փորձել է «մեկնաբանել» Սերժ Սարգսյանի` Լեհաստանի նորընտիր վարչապետ Տուսկին ուղղված շնորհավորանք-ուղերձները, որի տակ, ըստ ադրբեջանցիների, սպառնալիք է թաքնված: Որքան էլ Ադրբեջանը տարբեր միջազգային ամբիոններից հայտարարի, որ Արցախի հարցը լուծված կամ փակված է, ակնհայտ երևում է, որ նա նույնիսկ իր հնչեցրածի մասով անհանգստություններ ունի: Այո´, այսօր Ադրբեջանն ի դեմս Հայաստանի իշխանության, ունի գաղափարական գործընկեր, համախոհ, բայց դա միայն ժամանակավոր պատուհան է Բաքվի համար, որից վերջինս փորձում է առավելագույնս օգտվել»: