Մաքգրեգորը վերսկսել է Նուրմագոմեդովի հետ ռեւանշի կոչերը

Մաքգրեգորը վերսկսել է Նուրմագոմեդովի հետ ռեւանշի կոչերը

Բացարձակ մենամարտերի առաջնության իռլանդացի մենամարտիկ Քոնոր Մաքգրեգորը կրկին սկսել է ռուս մենամարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հետ ռեւանշի կոչեր հնչեցնել։ Իր թվիթերյան էջում նա մի գրառում է հրապարակել, որն ամենայն հավանականությամբ վերաբերում է ԲՄԱ ղեկավար Դանա Ուայթի եւ Հաբիբի՝ առաջիկայում կայանալիք հանդիպմանը։

Ռուս մենամարտիկի մենեջեր Ալի Աբդել-Ազիզն էլ հակադարձել է, ասելով, որ Քոնորը այլեւս երբեք չեմպիոն չի կարող դառնալ, քանի որ ստիպված կլինի մենամարտել բոլոր այն մարզիկների հետ, որոնք այսօր տիրապետում են թեթեւ եւ կիսաթեթեւ քաշային կատեգորիաներում։

Հետաքրքրական է, որ Մաքգրեգորը նախ գրել է այդ հակադարձման առնչությամբ, որ «Ժամանակն է եկել որոշում կայացնելու», իսկ հետո բոլոր գրառումները հեռացրել է։