Ինչու փլուզվեց ԽՍՀՄ-ը․ չինացի մասնագետն իր վարկածն է ներկայացրել

Ինչու փլուզվեց ԽՍՀՄ-ը․ չինացի մասնագետն իր վարկածն է ներկայացրել

Ժամանակակից Չինաստանի հետազոտությունների ինստիտուտի դեկան Չժեն Յնուանը հայտարարել է, որ Չինաստանում լավ են յուրացրել ԽՍՀՄ փլուզման դասը, ուստիեւ արվում է ամեն բան այդ սխալները երբեւէ չկրկնելու համար։ Չինացի մասնագետը նշել է, որ բացի Գորբաչովի սխալներից, Խորհրդային Միության փլուզման մեջ մեծ դերակատարություն է ունեցել նաեւ այն, որ երկրի զարգացումը հիմնականում ուղղորդված է եղել ներքին շուկայի ուղղությամբ եւ բացի այդ, Խորհրդային Միությունում թույլ չեն տվել, որպեսզի աշխատեն շուկայական մեխանիզմները, չնայած, որ Միությունը տիրապետել է տեխնիկական նորարարություններին։

Չինաստանը այժմ փորձում է անել դրա հակառակը, պահպանել երկու սկզբունք՝ լինել բաց նորարարությունների եւ շուկայական մեխանիզմների համար։ Չինացի մասնագետը նկատել է, որ չին-ամերիկյան մրցակցությունը ներկայումս ոչ թե տարածքային վեճ է, այլ սուր մրցակցություն է բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Յունանը նշել է, որ Չինաստանն իհարկե եզակի տեխնոլոգիական մշակումների հարցում հետ է մնում ԱՄՆ-ին, սակայն այդ բացը ժամանակի ընթացքում լրացնելի է։