Տարբերությունը զգացի՞ք, հասկացաք, որ Գյումրին չի պատրաստվում ամանորին, այլ ուղղակի հյուրանոցն ա պատրաստվում՝ Ամանորին դիմավորելու իրենց հյուրերին

Տարբերությունը զգացի՞ք, հասկացաք, որ Գյումրին չի պատրաստվում ամանորին, այլ ուղղակի հյուրանոցն ա պատրաստվում՝ Ամանորին դիմավորելու  իրենց հյուրերին

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքում Հանրապետության երկրորդ քաղաքից  լուսանկար էր հրապարակել եւ գրել՝ Գյումրին պատրաստվում է Ամանորին: Օգտատերերից շատերը լուսանկարը մեկնաբանեցին՝ ասելով, որ լուսանկարում  նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող «Ֆլորենս» ռեստորանային համալիրն է, որի  շքեղ լուսավորությունը ապահովել է ռեստորանի տնօրինությունը: : Եղան մեկնաբանություններ, որ  Նիկոլ Փաշինյանը գովազդում է  նախկին վարչապետին պատկանող օբյեկտը: Հաջորդ օրը վարչապետը, կարծես զգալով սխալը, նոր լուսանկար հրապարակեց՝ Գյումրին պատրաստվում է Ամանորին -2: Այս անգամ պատկերը Գյումրու  Գորկու փողոցից էր, որի լուսավորությամբ  ու զարդարանքով  զբաղվել էր    քաղաքապետարանը: Այնուամենայնիվ, քննադատությունները շարունակվում են:Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը  լուսանկար հրապարակելով՝ գրել է.

«Գյումրին պատրաստվում է Ամանորին արտահայտությունը ֆեյք է. ահա ողջ իրականությունը:
Կներեք, որ բոլորիդ վայելքները փորներումդ պիտի թողեմ, եթե չեն խոսում, դա չի նշանակում, որ հիմար բաներով պիտի անիմաստ աուրա ստեղծեք։
Առաջին լուսանկարում Գյումրիում նոր- նոր բացված հայտնի ռեստորանն է, որը գերհրաշալի ամանորյա զարդարանքով է պատված ու չկա չորևէ մեկի մոտ կասկած, որ սա հենց էս ռեստորանի գումարով ու հաշվով սարքած բանա, այսինքն մասնավորի քեշ փողով արված գործա ու հանուն իր բիզնեսի փիառի, իր շենքի արտաքին գեղեցիկ տեսքի ու իր հյուրերի վայելքի համար։
Հիմա սկսվում է ամենատխուրը, բոլոր նրաց համար, ովքեր  էս լուսանկարը տարածում են ու փորձումա դա ներկայացնել ամանորյա Գյումրիով կամ Գյումրին նախապատրաստվում է ամանորին։
Երկրորդ, երրորդ ու չորորդ լուսանկարը հյուրանոցի հենց դեմ դիմացն է ու կողքերը․,․․․ Տարբերությունը զգացի՞ք,  հասկացաք, որ Գյումրին չի պատրաստվում ամանորին, այլ ուղղակի էտ հյուրանոցնա պատրաստվում Ամանորին դիմավորել իրենց հյուրերին»։