Որոշ դեպքում պետք է զգուշանալ բանանը օգտագործելուց 

Որոշ դեպքում պետք է զգուշանալ բանանը օգտագործելուց 

Բանանն իհարկե օգտակար մթերք է, սակայն կան մարդիկ, որոնց համար բժշկական նկատառումներից ելնելով, բանանի օգտագործումը սննդի մեջ, այնքան էլ խորհուրդ չի տրվում կամ առնվազն հորդորվում է օգտագործել զգուշորեն։ Այսպես, սրտային անբավարարություն եւ հիպերտոնիա ունեցողները պետք է զգուշորեն օգտագործեն բանանը սննդակարգում։ Բանն այն է, որ բանանը հարուստ  է կալիումով, որը կարող է վնասել սրտի եւ երիկամների աշխատանքին։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։

Միաժամանակ, բանանի օգտագործումը սննդի մեջ պետք է սահմանափակեն այն մարդիկ, ովքեր օգտագործում են ԱՊՖ ինգիբիտորներ, եւ ԲՌԱ ինգիբիտորներ։ Այս երկու պրեպարատներն էլ կիրառվում են սրտային անբավարարության եւ արյան ճնշման կարգավորման թերապիաներում։ Մասնագետները նշում են, որ նման դեղամիջոցները կալիումը պահում են երիկամներում եւ բանանը, որը հարուստ է կալիումով, կարող է հավելյալ պրոբլեմներ ստեղծել, առաջացնելով ընդհուպ մինչեւ սրտի աշխատանքի ռիթմի խաթարումներ։ Առհասարակ այս դեպքում կալիումով հարուստ մթերքների կիրառումը սննդակարգում խորհուրդ չի տրվում։