Քեյթ Միդլթոնը կարող է երբեք չվերադառնալ իր պարտականությունների կատարմանը 

Քեյթ Միդլթոնը կարող է երբեք չվերադառնալ իր պարտականությունների կատարմանը 

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը կարող է եւ երբեք չվերադառնալ իր պարտականությունների կատարմանը, որպես արքայական ընտանիքի ավագ անդամ, գրում է Page Six-ը։ Ըստ հաղորդման, ներկայումս նրա աշխատանքային պարտականությունների շրջանակը զգալիորեն կրճատվել է, սակայն բրիտանական գահաժառանգ, արքայազն Վիլյամի կինը հույս ունի, որ դեռ կկարողանա վերադառնալ բնականոն աշխատանքային-ներկայացուցչական գործունեությանը։

Մասնագետները սակայն նշում են, որ Քեյթը գերագնահատում է իր օրգանիզմի հնարավորությունները։ Թագավորական ընտանիքի հարցերով փորձագետ Ռիչարդ Ֆից-Վիլյամսը կարծում է, օրինակ, որ հնարավոր չէ, որ Միդլթոնը վերադառնա իր պարտականությունների կատարմանը այն ծավալով, որը նախկինում էր անում։ Նա նշում է, որ այս հարցում վերջնական խոսքը պատկանում է բժիշկներին։