Միայն հաղթանակի համար ենք եկել Լատվիա. Մկրտչյան

Միայն հաղթանակի համար ենք եկել Լատվիա. Մկրտչյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանի կարծիքով ազգային ընտրանին Լատվիայի դեմ խաղում նպատակ ունի երեք միավոր վաստակել:

«Խորվաթիայի առաջնությունում մեկ հանդիպում եմ անցկացրել, բայց ինձ լավ եմ զգում: Եկել ենք Լատվիա միայն հաղթանակի, երեք միավորի համար: Այլ միտք չունենք: Թիմում ամեն ինչ կարգին է, լավ տրամադրված ենք: Մտածում ենք միայն Գերմանիա գնալու մասնին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մկրտչյանը:

Խոսելով Լատվիայի ընտրանու մասին` ազգային թիմ պաշտպանը շեշտել է, որ մրցակիցը լավ թիմ ունի` ֆիզիկապես ուժեղ և բարձրահասակ ֆուտբոլիստներով: Հայ ֆուտբոլիստի համար առաջիկա խաղում ֆավորիտներ չկան: