Նախագահը ղեկավարման հետ էնքան կապ ունի, ինչքան ես լազերային էպիլացիայի

Նախագահը ղեկավարման հետ էնքան կապ ունի, ինչքան ես լազերային էպիլացիայի

Սահմանադրության համաձայն՝ պետության գլուխը նախագահն է։ Պետությունը նախագահն է ներկայացնում։ Մեկ-մեկ որ ասում են, թե երկրի ղեկավար, առաջին տիկին և այլն, տենց բան չկա, սա իմացեք։ Դրանք ցանկալի կատեգորիաներ են , բայց ոչ իրականություն։ Ի՞նչ առաջին տիկին, ի՞նչ ղեկավար։ Այլ է խնդիրը, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության նախագահը Հայաստանի ղեկավարման հետ այնքան կապ ունի, ինչքան ես լազերային էպիլացիայի։

Այս մասին քիչ առաջ «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության  հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Նա իրավասու չէ ներկայացնել Հայաստանը։ Այո, նա կարող է կնքել միջազգային պայմանագիր, քանի որ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ վարչապետը այն պոշտոնյան է, որը կարող է պայմանագիր կնքել, բայց վարչապետը կոնկրետ հիմա ՀԱՊԿ խորհրդի անդամ չի հանդիսանում, հետևաբար կրկնեմ, որ նա լիազորված չի եղել մասնակցելու օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ նիստին»,- հավելեց նա։