Մենք կարող ենք այդ թուղթը պատռել, գցել մի կողմ, բայց պետք է նաեւ հետեւանքների որոշակի պատկերացում ունենալ

Մենք կարող ենք այդ թուղթը պատռել, գցել մի կողմ, բայց պետք է նաեւ հետեւանքների որոշակի պատկերացում ունենալ

Այս պահին «Առաջին ալիքի» եթերում ցուցադրվում է այսօր  վարչապետ Փաշինյանի  հարցազրույցը տված Պետրոս Ղազարյանին։ Ղազարյանի այն դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ սեղմ ժամկետներ կան եւ հնարավոր է այս ընթացքում իրենք կարող են ինչ-որ բան փոխել կամ չեղարկել, Նիկոլ փաշինյանն արձագանքեց. «Քանի որ հրապարակային այդ ամենը տեղի ունենում, ես  օրինակ, չեմ լսել չեղարկելու ձեւ: Ես ավելին կարող եմ ասել, մենք կարող ենք այդ թուղթը պատռել, գցել մի կողմ, բայց պետք է նաեւ հետեւանքների որոշակի պատկերացում ունենալ: Դա նշանակում է, որ մենք վերադառնում ենք այն իրավիճակին, երբ այդ թուղթը ստորագրվել է: Այսինքն մենք ասում ենք՝ թող մեր 30 հազար զինվորները շրջափակման մե՞ջ ընկնեն»:

Ղազարյանի այն հարցին, թե ինչու տեղի չունեցավ ԱԺ արտահերթ նիստ, երբ ընդդիմադիր երկու խմբակցությունները կազմ պարտաստ եկել էին ԱԺ, իսկ «Իմ քայլը» խմբակցությունը ոչ, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այս հարցը արժի քննարկել ամենահուզական վիճակում: Սառը քննարկելու համար պետք է նախ սառել: Հուզական իրավիճակում չեմ կարծում, թե քննարկում հնարավոր է: Երբ ես խոսում էի այն մասին, թե ինչու որեւէ անհաջողություն չի քննարկվում ԱԺ-ի հետ: Որովհետեւ այդ ռազմական գործողությունների թատերաբեմում դա տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ դու ցանկանում ես դա անել, որ անհաջողության մատնվես, այլ տեղի է ունենում որոշակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների  բերումով: Դու ԱԺ-ի հետ քննարկում ես այն, ինչը պլանավորում ես, որ տեղի ունենա, իսկ տվյալ պարագայում պրոցեսները ինչ-ինչ հանգմանքների բերումով տեղի են ունեցել շատ արագ եւ մի պայմաններում, երբ մեր ԶՈՒ գլխավոր շտաբը եւ Արցախի ղեկավարությունը խնդիր է ձեւակերպել , որ անհրաժեշտ է րոպե առաջ կանգնեցնել պրոցեսը»: