Ինչպես է ռուսական խաղաղապահ առաքելությունը մասնակցելու Լաչինի շրջանի հանձնմանը

Ինչպես է ռուսական խաղաղապահ առաքելությունը մասնակցելու Լաչինի շրջանի հանձնմանը

Ռուսաստանի ԶՈՒ հրամանատարությունն է, որ պետք է պատասխանի այն տեխնիկական հարցերին, որոնք կապված են Լաչինի շրջանի՝ Ադրբեջանին հանձնման հետ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Շրջանի հանձնումը նախատեսված է համատեղ հայտարարությամբ, որը ստորագրել են Պուտինը, Փաշինյանն ու Ալիեւը։ Ըստ էության, դա պարտավորություն է, որը իր վրա վերցրել է հայկական կողմը։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ռուս խաղաղապահները անմիջական կերպով ինչպես են մասնակցելու դրան, ապա ես հիմա դա չեմ կարող ասել։ Ավելի լավ է այդ հարցը հասցեագրեք հրամանատարությանը»,- ասել է Կրեմլի խոսնակը։