Գիտնականները թթվածնային նոր աղետ են կանխատեսել

Գիտնականները թթվածնային նոր աղետ են կանխատեսել

Ամերիկացի եւ ճապոնացի գիտնականները հաշվել են, որ մեկ միլիարդ տարի անց Երկիր մոլորակի վրա թթվածնի քանակը կնվազի 100 անգամ։ Այս մասին հայտնում է Nature Geoscience հանդեսը։ Գիտնականները մոդելավորել են մոլորակի մթնոլորտի էվոլյուցիան, հաշվի առնելով երկրաբանական, կլիմայական եւ կենսաբանական գործոնները։

Պարզվել է, որ Երկրի մթնոլորտը կայուն կլինի եւս մեկ միլիարդ տարի։ Սակայն Արեգակի ակտիվության կտրուկ ավելացման հետեւանքով, որը կլինի նշված ժամանակահատվածից հետո, մոլորակի վրա թթվածինը գործնականում կբացակայի։ Դա էլ պատճառ կդառնա ածխաթթու գազի նվազման, ինչպես նաեւ լուսասինթեզի պրոցեսի խախտման։ Նման պայմաններում, որը Երկիր մոլորակի վրա եղել է 4-2,5 միլիարդ տարի առաջ, մոլորակում հնարավոր է որ գոյություն ունենան միայն պրիմիտիվ բակտերիաները։