Սկանդինավցի խաղաղապահների մասին հայտարարությունը դեռևս «հում առաջարկ է»․արցախցի պատգամավոր

Սկանդինավցի խաղաղապահների մասին հայտարարությունը դեռևս «հում առաջարկ է»․արցախցի պատգամավոր

Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 22-ի հայտարարել էր, որ Երևանը դեմ չէ Արցախում ռուս խաղաղապահներին։ Այս հարցում Ստեփանակերտի տրամադրությունների մասին օրեր առաջ բարձրայանել էր Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը՝  «Առավոտին» տված հարցարույցում ասելով․ «ԱՀ նախագահը, եթե հիշում եք, դիմել էր ՌԴ նախագահին: Դիմումն իր մեջ պարունակում է, իմ նշած հանգամանքները եւ հարցին նման ձեւով կարգավորում պիտի տրվի:․․․Խոսքը մարդկային ռեսուրսների մասին է. յուրաքանչյուր կյանքը մեզ համար շատ թանկ է: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Ամեն մի պատերազմ ի վերջո նաեւ ավարտ է ունենում, անկախ ամեն հանգամանքից՝ նստում են բանակցությունների եւ վերջնական արդյունքի հասնում: Այժմ էլ, կարծում եմ, այդ ճանապարհով պետք է գնանք»։
Սրան, ինչպես հիշում ենք՝ հետևել էր ամերիկյան առաջարկ՝ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորդրդական Օ՛ Բրայանի կողմից հնչեցված սկանդինավցի խաղաղապահների մասով։ Սրանք կարո՞ղ են ընդունելի լինել արցախցու համար։ Վահրամ Բալայանն ի պատասխան ասաց, որ սրանք առայժմ խոսքեր են, «հում առաջարկներ», որոնց շուրջ որևէ առարկայական քննարկում չկա։ 

«Եթե տեղյակ եք՝ ՌԴ արտգործնախարարությունից էլ հայտնեցին, թե իրենք բանից տեղյակ չեն, թե ինչ առաջարկության մասին է խոսքը»,-մեկնաբանեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Օրեր առաջ հանրությունը ցնցվեց, երբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարերց, որ ադրբեջանցիների ու թուրքերը Շուշիից առավելագույնը  5 կիլոմետր հեռավորության վրա են։ Հետո Արկադի Տեր-Թադևոսյանը պարզաբանել էր, թե խոսքը եղել է դիվերսիոն-հետախուզական փոքրաթիվ խմբերի մասին, որոնց ջարդելով հեռացրել են։ 

Վահրամ Բալայանը, սակայն, հայտնեց, որ «անտառներում ադրբեջանցիներ կան․ 20, 50 հոգանոց խմբերով։ Արցախցի պատգամավորի տեղեկացմամբ՝  խոսքը վերաբերում  է ոչ այնքան Շուշիի անտառներին, որքան Ասկերանի շրջանի վերին հատվածների անառածածկ հատվածներին։