Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ղարաբաղյան հակամարտության առաջնագծի սրացման առնչությամբ հանդես է եկել կոչով

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ղարաբաղյան հակամարտության առաջնագծի սրացման առնչությամբ հանդես է եկել կոչով

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը Կովկասում խաղաղության կոչով է հանդես եկել՝ հորդորելով հրաժարվել ցանկացած հակասության ուժային լուծումից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջնագծում սկսված սրացման ֆոնին։ Այս մասին Սրբազան Քահանայապետը ասել է իր կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ՝ հավատացյալներին դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակից։ «Տագնապալի լուրեր են ստացվում Կովկասից։ Աղոթում եմ խաղաղության համար այդ ռեգիոնում եւ դիմում եմ հակամարտության կողմից՝ ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ ցանկացած հակասություն առանց ուժային եղանակով լուծելու համար»,- ասված է Հռոմի Պապի խոսքում։