Ի, տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես. Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին

Ի, տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես. Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին

Քիչ առաջ  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի և Նիկոլայ Բաղդասարյանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ:

ԲՀԿ  խմբակցության պատգամավորը նիստին ներկա կառավարության անդամներին սաստեց՝ պատգամավորների ներկայացրած առաջարկությունները դեկլարատիվ չորակել, Նիկոլայ Բաղդասարյանը տեղից միջամտեց, ինչն էլ հունից հանեց Գևոգ Պետրոսյանին․

«Բայց Ձե՞զ, ով ձայն տվեց: Մի հատ Դուք Ձեր չափի մեջ մնացեք: Ի, տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես», - ասաց Պետրոսյանը Բաղդասարյանին:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վիճաբանությունից հետո ընդմիջում հայտարարեց:

Մանրամասները՝ տեսանյութում