Աֆղանստանի նախագահը խոստացել է արագացնել բանտարկված թալիբների ազատ արձակումը

Աֆղանստանի նախագահը խոստացել է արագացնել բանտարկված թալիբների ազատ արձակումը

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ կարագացնի «Թալիբանի» բանտարկված զինյալների ազատ արձակումը։ «Մենք կանենք մեկ քայլ առաջ։ Տեղեկացնում եմ, որ կարագացնեմ բանտարկված թալիբների ազատ արձակումը»,- մասնավորապես ասել է նախագահ Ղանին, ըստ TOLO News-ի փոխանցման։

Նշենք, որ թալիբներն էլ իրենց հերթին առաջարկել էին Ղանիի կառավարությանը եռօրյա հրադադար հաստատել, կապված Իդ-Ալ-Ֆիթըրի տոնի հետ։ Քաբուլ ը համաձայնել էր այդ առաջարկին։ Ղանին նաեւ ասել է, որ պատրաստ է անհապաղ սկսել բանակցություններ «Թալիբանի» հետ։ Հիշեցնենք, որ ձեռք բերված հարաբերական անդորրը ԱՄՆ միջնորդությամբ կենտրոնական իշխանության եւ «Թալիբանի» միջեւ կնքված գործարքի արդյունքն է։