Մեսսին եւ Ռոնալդուն գլխավորում եմ Չեմպիոնների Լիգայի բոլոր ժամանակների հավաքականը

Մեսսին եւ Ռոնալդուն գլխավորում եմ Չեմպիոնների Լիգայի բոլոր ժամանակների հավաքականը

Մինչ մեծ ֆուտբոլը գտնվում է հարկադիր պարապուրդում կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, մասնագետներն ու երկրպագուները շարունակում են կազմել տարատեսակ վարկանիշներ եւ խորհրդանշական հավաքականներ։

Ֆրանսիական L'Équipe-ն, երկրպագուների օգնությամբ կազմել է Չեմպիոնների Լիգայի՝ բոլոր ժամանակների սիմվոլիկ հավաքականը։ Մրցաշարի լավագույն մարզիկները որոշվել են քվեարկությամբ, որին մասնակցել են ֆուտբոլասերները։ Հավաքականում առաջատար է դարձել Լիոնել Մեսսին, հավաքելով 39 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում Քրիշտիանու Ռոնալդուն է 37 տոկոս քվեով։ Խորհրդանշական հավաքականում են նաեւ Իկեր Կասիլյասը, Դանի Ալվեսը, Սերխիո Ռամոսը, Կարես Պույոլը, Պաուլո Մալդինին, Հավին, Անդրես Ինյեստան, Զինեդին Զիդանը, Ռաուլը։