Չախալյանին կրկին բերման ենթարկեցին

Չախալյանին կրկին բերման ենթարկեցին

Գրել էինք, որ Ազգային ժողովի դիմաց միանգամից երկու բողոքի ակցիա է մեկնարկել։ Հագուստ ներկրող քաղաքացիներից բացի այստեղ ակցիա են իրականացնում նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները։

Բողոքի ակցիան աջակցություն է ԱԺ լիագումար նիստում  «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի  հրաժարականի պահանջի։
Ակցիան գլխավորում է Դավիթ Խաժակյանը։

Քիչ առաջ ավտոերթով այստեղ եկան «ԿԱՄՔ»-ի անդամները, ողջունեցին «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած պրոցեսը, նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին ինչպես միշտ ոստիկանությունը բերման ենթարկեց, բերման ենթարկվեց ևս մեկ քաղաքացի։