Կստեղծվի  «Տաղանդների զարգացման հիմնադրամ»

Կստեղծվի  «Տաղանդների զարգացման հիմնադրամ»

ԿԳՄՍ նախարարության ներքո գործող նոր հիմնադրամ կստեղծվի՝ «Տաղանդների զարգացման հիմնադրամ», այն ստեղծվելու է կառավարության որոշմամբ, այսինքն՝ հիմնադիրը ՀՀ-ն է։ Հիմնավորման մեջ նշվում է, որ մեր կրթական համակարգը տաղանդներին զարգացնում է մինչև որոշակի աստիճան, և կան առանձնահատուկ  տաղանդներ, որոնց բացահայտումն ու զարգացումը այլ մեթոդաբանություն է պահանջում։

Մնում է հասկանալ, թե ովքեր են լինելու այս հիմնադրամի նվիրատուները և որտեղից են հավաքվելու ֆինասները, միայն հայտնի է, որ հիմնադրամի պահպանման ծախսերը, այսինքն՝ շենքային պայմաններ, աշխատավարձեր և այլն, տրվելու են պետական բյուջեից։