Մի քանի փաստ Իգոր Խաչատուրովի «գործի» մասին

Մի քանի փաստ Իգոր Խաչատուրովի «գործի» մասին

Փաստաբան Միհրան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մի քանի փաստ Իգոր Խաչատուրովի «գործի» մասին կամ կարմիր կովը կաշին չի փոխում հին ասացվածքի ստուգաբանությունը...

- Երեկ ժամը 19։30 -ին իմ կողմից ներկայացվել է Իգոր Խաչատուրովին ձերբակալելու իրավաչափության դեմ բողոք,

- Բողոքի մակագրումը տեղի չի ունեցել դատական գործերի բաշխման համակարգչային եղանակով, այն ձգձգվել ու 21։15-ի սահմաններում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, թույլ տալով օրենքի կոպտագույն խախտում, գրչի մեկ «ծիտիկով» ստեղծել է դատարան՝ Դավիթ Արղամանյանի նախագահությամբ (ֆանտազիա՝ 0),

- Ժամը 21։30-ից սկսած փորձել եմ կապ հաստատել պարոն Դավիթ Արղամանյանի աշխատակազմի հետ՝ պարզելու դատական նիստի ժամը, սակայն ապարդյուն, հեռախոսազանգերը մնացել են անպատասխան, 

- Քննչական մարմինը, տեղեկանալով, որ բողոքը մակագրվել է Դավիթ Արղամանյանին, ամեն կերպ լծվել է «մեղադրանք առաջադրելու» գործողությանը և կազմում է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն, իսկ առավոտյան ժամը 09։15-ին, պաշտպանի բացակայությամբ, Իգոր Խաչատուրովին են ներկայացրել որպես մեղադրյալ նեգրավելու մասին որոշումը,

- Ժամը 12։00-ին դիմում եմ ներկայացրել դատարանի նախագահ Ա. Մկրտչյանին՝ խնդրելով պարզաբանել բողոքի մակագրման ընթացակարգը, որի վերաբերյալ քիչ առաջ ստացված պատասխանից պարզվել է, որ դատարանի նախագահը Դավիթ Արղամանյանի նախագահությամբ դատարանը ստեղծել է «աչքաչափով», 

- պարոն Դավիթ Արղամանյանի աշխատակազմը ժամը 11։30-ի սահմաններում դեռևս ձերբակալման իրավաչափության դեմ բողոքի քննարկման նիստ չի հրավիրել /երևի տեղյակ էին, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվելու / և միայն տվյալ միջնորդության ներկայացումից հետո տեղեկացնում է, որ դատական նիստը նշանակված է ժամը 15։00-ի սահմաններում,

-  Դատական նիստը ժամը 15։00-ին տեղի չի ունեցել և պարոն Արղամանյանը, արդեն իսկ 24 ժամյա ժամկետով սահմանափակված չլինելով, այն նշանակել է վաղը՝ 19.05.2022թ-ին ժամը 17։30-ին Երևան քաղաքի դատարանի Աջափնյակ նստավայրում...
Այսքանը դեռ միջնորդության ներկայացման դրա մակագրման մասին, մնացածը՝ հաջորդիվ...