Զելենսկին կրկին շնորհակալություն է հայտնել Ալիևին

Զելենսկին կրկին շնորհակալություն է հայտնել Ալիևին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին մարդասիրական օգնության համար։

«Շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկայի և ականազերծման ոլորտում մարդասիրական օգնության համար»,- գրել է Զելենսկին Twitter-ի իր էջում։

Բացի այդ, նա իր երախտագիտությունն է հայտնել ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնություն ցուցաբերած երկրներին, մասնավորապես՝ Հարավային Կորեային, Շվեդիային, Ճապոնիային, Ավստրալիային, Կանադային, Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին և Գերմանիային։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի էներգետիկայի նախարարությանը հանձնարարել է շուրջ 7,6 մլն ԱՄՆ դոլարի էլեկտրասարքավորումներ գնել և առաքել Ուկրաինա՝ մարդասիրական օգնության նպատակով։

Դրանից հետո Զելենսկին շնորհակալություն էր հայտնել ադրբեջանցի գործընկերոջը։