Հաքերական հարձակումներ՝ Ադրբեջանի պետհաստատությունների վրա

Հաքերական հարձակումներ՝ Ադրբեջանի պետհաստատությունների վրա

Ուկրաինայի իրավապահ մարմինները Չերկասի մարզում ձերբակալել են հաքերին, ով հարձակվել է Ադրբեջանում պետական ​​հաստատությունների սերվերների վրա։ 

Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ Telegram ալիքին։

«Չերկասի մարզի կիբերոստիկանությունը բացահայտել է հարձակվողին, ով DDoS հարձակումներ է կատարել Ադրբեջանի Հանրապետության պետական ​​հիմնարկների սերվերների վրա»,- հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ից։

Ըստ ուկրաինացի իրավապահների՝ հաքերը բացահայտվել է միջազգային իրավական օգնության խնդրանքով։