Երկիր մոլորակի վրա սկսվել է մագնիսական փոթորիկ

Երկիր մոլորակի վրա սկսվել է մագնիսական փոթորիկ

G2 մակարդակի միջին ուժգնության մագնիստական փոթորիկ է սկսվել Երկիր մոլորակի վրա երկուծաբթի առավոտյան։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենային աստղագիտության լաբորատորիան։ Փոթորիկը սկսվել է Արեւգակի վրա С դասի թույլ բռնկումից հետո։ Գիտնականները կանխատեսել էին, որ մագնիսական փոթորկի հավանականությունը կազմում էր ընդամենը 10 տոկոս։ Ներկայիս մագնիսական փոթորիկը թույլ է։ Այն կարող է աննշան ազդեցություն ունենալ էներգահամակարգի վրա, ինչպես նաեւ ազդել կենդանիների եւ թռչունների միգրացիայի ուղղության վրա։