Բայդենին մեղադրել են ԱՄՆ-ն պատերազմի մեջ ներքաշելու մեջ

Բայդենին մեղադրել են ԱՄՆ-ն պատերազմի մեջ ներքաշելու մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Սպիտակ տան ներկայիս վարչակազմը երկիրը ներքաշել է ռազմական հակամարտության մեջ։ Այս մասին նա հայտարարել է Օրլանդոյում տեղի ունեցած ԱՄՆ պահպանողականների կոնֆերանսի ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում։

Թրամփը մասնավորապես ասել է, որ այն պահին, երբ ինքն արդեն հեռանալիս է եղել նախագահի պաշտոնից, ԱՄՆ-ն փաստացի ավարտած է եղել անվերջանալի պատերազմները, ինչպիսին օրինակ Աֆղանստանի 19 տարի տեւած հակամարտությունն է։ Թրամփը նշել է, որ այնտեղ ամերիկյան ռազմական ներկայությունը փաստացի իջեցվել է զրոյականի, սակայն այժմ լսել է, որ նոր վարչակազմը ցանկանում է հետ վերադառնալ։

Թրամփն արձանագրել է, որ անցյալ տարվա ընթացքում ոչ մի ամերիկացի զինվորական չի զոհգվել Աֆղանստանում։ Թրամփը գովեստով է խոսել նաեւ այն մասին, որ կարողացել է Մերձավոր Արեւելքում հասնել խաղաղ համաձայնագրերի կնքման։ Իսկ ահա գործող վարչակազմը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն կհամոզվի, որ թալիբները կատարել են խաղաղության համաձայնագրի իրենց հանձնառությունները, համաձայնագիր, որը ստորագրվել էր անցյալ տարի փետրվարի վերջին Դոհայում, նոր կմտածի Աֆղանստանից իր զորքերի հետագա դուրս բերման մասին եւ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ։