Աշխարհի բնակչության 10 տոկոսից քիչն է, որ ունի COVID-19-ի դեմ հակամարմիններ․ ԱՀԿ

Աշխարհի բնակչության 10 տոկոսից քիչն է, որ ունի COVID-19-ի դեմ հակամարմիններ․ ԱՀԿ

Մոլորակի բնակչության 10 տոկոսից էլ քիչն է, որ ունի հակամարմիններ ընդդեմ կորոնավիրուսի։ Պատվաստումները, ընդ որում, հանդիսանում են միակ միջոցը՝ կոլեկտիվ իմունիտետի ձեռք բերման համար։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

ԱՀԿ-ն նաեւ տեղեկացրել է, որ շարունակում են վերահսկել ու վերլուծել բռնկման օջախներում տիրող կորոնահամաճարակային իրավիճակը։ ԱՀԿ մասնագետները նշում են, որ խիտ բնակեցված մեծ քաղաքներում երբ կորոնավիրուսային բռնկում է լինում, հաճախ ստացվում է այնպես, որ քաղաքի բնակչության 50-60 տոկոսը առնչվում է հիվանդությանը, եւ ունենում հակամարմիններ։

Սակայն սա չի նշանակում, որ այդ նահանգը կամ երկիրը, որտեղ բռնկման օջախն է գտնվում, ձեռք է բերում կոլեկտիվ իմունիտետ։