ՏԻՄ-երին հրահանգվել է մարդ ապահովել 

ՏԻՄ-երին հրահանգվել է մարդ ապահովել 

Երկու օր է՝ մարզպետարաններն ու համայնքապետարանները, օգտագործելով վարչական ռեսուրսները, լծվել են մարդահավաքի խայտառակ գործին։ Վերևից հստակ առաջադրանք ունեն՝ մարտին 1-ին Հանրապետության հրապարակը պետք է լեփ-լեցուն լինի՝ ի հաշիվ մարզերից բերվածների։ 

Այս մարդահավաքն այնքան անթաքույց է ընթանում, որ վարչապետի հանրահավաքին մասնակցելու համար Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը հայտարարություն է տարածել ու կոչով դիմել համաքաղաքացիներին՝ մարտի 1-ին, ժամը 16․30-ին լինեն Արմավիրի կենտրոնական հրապարակում՝ավտոերթով Երևան շարժվելու համար։

Մեքենա չունեցողներին խոստացել է ավտոբուսներով տեղափոխել։ Նույն աժիոտաժն է նաև Էջմիածնում։ Միայն թե այստեղ քաղաքացիների հավաքագրմամբ զբաղվում է ոչ թե քաղաքապետը, այլ նրա տեղակալ Արսեն Պետրոսյանը։ Ֆեյսբուքյան «հին էջմիածնեցի» էջում է հայտնվել մի ձայնագրություն, որտեղ փոխքաղաքապետն ու ՔՊ-ականը պայմանավորվում են թե ինչպես և ինչ միջոցներով տեղափոխեն քաղաքացիներին։ Պայմանավորվելուց հետո ՔՊ գրասենյակի աշխատակիցը մեկ անգամ ևս շեշտում է՝ կարևորը՝ վաղը լիքը մարդ լինի։ 

Հիշեցնենք, որ Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը, մինչև այդ պաշտոնը զբաղեցնելը՝ տաքսի էր վարում։ Փաշինյանական ձեռագիր, որն անմեկնելի է նույնիսկ նրա ամենամոլեռանդ պաշտպանների համար։