Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 114,6 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 114,6 միլիոնը

Աշխարհում մարտի մեկի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը հասել է 114 689 362 մարդու։ Համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 2 543 312 մարդ, առողջացել 90 244 364 մարդ։

Վարակվածների թվով աշխարհում առաջատար շարունակում են մնալ՝ Միացյալ Նահանգները՝ 29 255 344 մարդ, Հնդկաստանը՝ 11 112 241 մարդ, Բրազիլիան՝ 10 551 259 մարդ, Ռուսաստանը՝ 4 246 079 մարդ եւ Մեծ Բրիտանիան՝ 4 176 554 մարդ ցուցանիշով։