Միխայիլ Գորբաչովը կմասնակցի Ինդոնեզիայի ընտրություններին

Միխայիլ Գորբաչովը կմասնակցի Ինդոնեզիայի ընտրություններին

Ինդոնեզիայի պառլամենտական ընտրություններում իր թեկնածությունն է դրել Միխայիլ Գորբաչովը։ Չէ, նա ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահը չէ, այլ տեղացի, ում անվանել են Գորբաչովի պատին։ Այս մասին գրում է Lenta.ru-ն, մանրամասնելով, որ թեկնածուի լրիվ անունն է՝ Միխայիլ Գորբաչով Դոմ։ Ինդոնեզացի Գորբաչովը պատմել է, որ իր անունը տրվել է իրեն պատահականորեն։ «Բանն այն է, որ ծնողներս աղջկա էին սպասում եւ երբ ծնվեցի ես, նրանք խուճապի մատնվեցին, քանի որ համապատասխան տղայի անուն չէին ընտրել»։ Նրա խոսքով, ծնունդից մեկ շաբաթ անց նույնիսկ իրեն անուն տված չեն եղել։ Ապա պատահաբար թերթերից մեկում կարդացել են Միխայիլ Գորբաչովի ստորագրությամբ մի հոդված եւ որոշել իրեն անվանել ԽՍՀՄ նախկին նախագահի անունով։ Դոմը մանրամասնել է, որ նախընտրում է, որ իրեն պարզապես անվանեն Գորբա։ Սակայն եւ խոստովանում է, որ քաղական կարիերայի առումով իր անունն իրեն օգուտ է բերում, թեեւ միայն ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններից հետո պարզ կլինի, թե կանցնի նա պառլամենտ թե՝ ոչ։