ԱՄՆ-ում օդանավը ընկել է դպրոցական բեյսբոլի դաշտի վրա

ԱՄՆ-ում օդանավը ընկել է դպրոցական բեյսբոլի դաշտի վրա

Միացյալ Նահանգների Կոնեկտիկուտ նահանգի Մերիդեն քաղաքում, ոչ մեծ թեթեւ շարժիչավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել եւ ընկել դպրոցական բեյսբոլի դաշտի վրա։ Երկու մարդ վիրավորվել է ավիավթարի հետեւանքով։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

Տեղի ոստիկանությունը տեղեկացրել է, որ օդաչուն ուսումնավարժական թռիչքներ է իրականացրել՝ ինքնաթիռի ղեկի կառավարման փորձ ձեռք բերելու համար։ Երկու տուժածները, որոնք ինքնաթիռում եղած մարդիկ էին, հոսպիտալացվել են։ Անկման ընթացքում ինքնաթիռը վնասել էր նաեւ էլեկտրամատակարարման հաղորդալարերը, որի հետեւանքով 13 հազար մարդ մնացել էր առանց հոսանքի։ Դեպքի հետ կապված սկսվել է հետաքննություն, իսկ այն դպրոցում, որի բեյսբոլի դաշտում ընկել էր այդ ինքնաթիռը, դասերը մեկ օրով դադարեցվել են։