Կադիրովը՝ ՌԴ ՆԳ նախարա՞ր

Կադիրովը՝ ՌԴ ՆԳ նախարա՞ր

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարող է զբաղեցնել ՌԴ ներքին գործերի նախարարի պաշտոնը, հայտնում են ռուսական  լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես նշում են լրատվամիջոցները, «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը և դրան հաջորդած միգրանտների ձերբակալությունները կարող են հանգեցնել Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարի պաշտոնում ռոտացիայի։ Վլադիմիր Կոլոկոլցեւին փոխարինելու համար պայքարում են մի քանի հոգի։

Ռամզան Կադիրովի հնարավոր նշանակումն այս պաշտոնում միանշանակ է գնահատվում։ Մի կողմից, նրա կոշտ առաջնորդությունը կարող է արդյունավետ լինել ճգնաժամային իրավիճակներում, մյուս կողմից՝ Կադիրովը դաշնային կառույց ղեկավարելու փորձ չունի։

Նյութում նշվում են նաև այլ անուններ։ Մասնավորապես, ՆԳՆ ղեկավարի հավանական թեկնածուներից մեկը դաշնային քրեակատարողական ծառայության տնօրեն Արկադի Գոստևն է։ Նախկինում նա աշխատել է ՆԳՆ կառույցներում և 2012-2021 թվականներին զբաղեցրել է ՆԳ փոխնախարարի պաշտոնը։

Նշվում է նաև ՌԴ նախագահի նախկին օգնական և Յարոսլավլի մարզի նախկին նահանգապետ Դմիտրի Միրոնովի անունը։

«Չի կարելի բացառել, որ Կադիրովը կզբաղեցնի այդ պաշտոնը, թեև դա կարող է ավելի շատ սպառնալիք լինել գերատեսչության գործող կառույցների համար, քան գործնական որոշում», - նշում են ռուսական լրատվամիջոցները: