«Հրապարակ». «Ինձ լավ հիշեք». Պյոտր Սվիտալսկին հեռանում է Հայաստանից

«Հրապարակ». «Ինձ լավ հիշեք». Պյոտր Սվիտալսկին հեռանում է Հայաստանից

Լեհ դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, 2015 թվականից Հայաստանում Եվրամիության դեսպան, Լեհաստանի նախկին փոխարտգործնախարար Պյոտր Սվիտալսկին հեռանում է Հայաստանից։ Վերջին շրջանում նա հրաժեշտի հանդիպումներ է ունենում, իսկ երեկ հրաժեշտի ասուլիս էր հրավիրել։

«Հայաստանում աշխատելու տարիներն իսկապես արդյունավետ համագործակցության տարիներ էին»,- ասել է դեսպանն ու երախտագիտություն հայտնել հայ լրագրողներին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի համար․ «Ուղերձս հետեւյալն է՝ պաշտպանեք ձեր ազատությունը, բացահայտեք կեղծ լուրերը, հստակ տարբերակում մտցրեք փաստերի եւ կարծիքների միջեւ եւ պայքարեք ատելության խոսքի դեմ։ Ինձ լավ հիշեք»։