Գիտության զարգացման մեխանիզմները պետք է հստակեցվեն․ Ռադիկ Մարտիրոսյան

Գիտության զարգացման մեխանիզմները պետք է հստակեցվեն․ Ռադիկ Մարտիրոսյան

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունի Կառավարության ծրագրի գիտությանը վերաբերող հատվածի մասին։ Նա պատասխանեց․ «Ծրագիր է, որը պետք է կատարվի, բայց թե կոնկրետ մեկնաբանություն, դեռ պետք է ուսումնասիրվի։ Ծանոթացել եմ, այո, իրատեսական է այդ ծրագիրը, եթե գիտության զարգացման մեխանիզմները, որը անհրաժեշտ են, հստակեցվեն»։

Հարցին, թե՝ այսինքն՝ լղոզվա՞ծ է, նշեց․ «Չէ, լղոզված չի, ընդհանուր է գրված դրա համար, ինչպես մնացած ուղղությունները»։

Նշենք, որ կառավարության ծրագրում նշված է որ պետք է բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին, մասնավորապես՝  Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին: 

Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, երկրի տնտեսության մրցունակությանը և անվտանգությանն ամիջականորեն նպաստող։ Ստեղծել գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցության կենտրոններ՝ բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիաների ոլորտում։ Սերտացնել կրթություն-գիտություն կապը՝ նպաստելով բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ցանցերի ձևավորմանը՝ ըստ գիտական գործունեության բնագավառների և ապահովելով 34 ուսանողների տեղաշարժը ցանցի մաս կազմող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում։ Գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմներ։ Ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։