Ճապոնիայում ինքնաթիռն ընկել է ծովը

Ճապոնիայում ինքնաթիռն ընկել է ծովը

Ճապոնիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-2 կործանիչ ինքնաթիռը ընկել է ծովը՝ մերձափնյա շրջանում, Ֆուկուոկա պրեֆեկտուրայում։

Այն կործանվել է Ցույկի ավիաբազայից 130 կմ դեպի հյուսիս-արեւելք։ Այս մասին հայտնում է The Japan News-ը։ Օդաչուները ողջ են եղել եւ գիտակցության մեջ։ Նրանք հասցրել են կատապուլտացվել։ Փրկարարները հայտնաբերել են օդաչուներին եւ տեղափոխել Ցույկիի ավիաբազա։ Այլ մանրամասներ ավիամիջադեպի հետ կապված, չեն հաղորդվում։