Պատասխան կտա՛ք․ Զելենսկին՝ Օդեսայի հրթիռակոծության մասին

Պատասխան կտա՛ք․ Զելենսկին՝ Օդեսայի հրթիռակոծության մասին

Ռուսներն անպայման պատասխան կստանան խաղաղ քաղաքների ուղղությամբ հրթիռային հարվածների համար։

Այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով ռուսական բանակի կողմից Օդեսայի գիշերային հրթիռակոծությունը։

«Թշնամու չարիքի համար արդարացում չի կարող լինել: Ինչպես միշտ, այս չարիքը կպարտվի: Իսկ Օդեսայի համար անպայման պատասխան կլինի ռուսներին: Նրանք կզգան այս պատասխանը», - ասել է Զելենսկին:

Նա նշել է, որ այժմ հակառակորդի գիշերային հարձակման հետևանքով բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։

«Մենք կհաղթահարենք նաև սա։ Մենք կվերադարձնենք խաղաղությունը: Եվ դրա համար մեզ անհրաժեշտ է հաղթել ռուսական չարիքին», - հավելել է Ուկրաինայի նախագահը: