Պեկինը հերքել է կորոնավիրուսի արհեստական ծագում ունենալու հերթական մեղադրանքը

Պեկինը հերքել է կորոնավիրուսի արհեստական ծագում ունենալու հերթական մեղադրանքը

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լինծյանը հայտարարել է, որ ամերիկյան Wall Street Journal պարբերականի հրապարակումն այն մասին, որ Ուհանի լաբորատորիայում երեք գիտնական 2019 թվականի նոյեմբերին հիվանդացել են կորոնավիրուսով, չի համապատասխանում իրականությանը։

Ըստ չինական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի՝ Ուհանի վիրուսոլոգիայի լաբորատորիան արդեն հայտարարություն տարարծել է այն մասին, որ մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի երեսունը չի գրանցել նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության եւ ոչ մի դեպք։