AstraZeneca-ով պատվաստումից Կիպրոսում առաջին պացիենտն է մահացել

AstraZeneca-ով պատվաստումից Կիպրոսում առաջին պացիենտն է մահացել

Կիպրոսում արձանագրվել է հակակորոնավիրուսային AstraZeneca ընկերության Vaxzevria պատվաստանյութով պատվաստումից հետո թրոմբոզից առաջին մահվան դեպքը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Մահացածը 39 տարեկան կին է, եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի։

Մահացել է Նիկոսիայի հիվանդանոցում։ Նա հոսպիտալացվել է դեռ մայիսի 19-ին ուղեղի արյունազեղմամբ։ Նրան տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում, միացրել արհեստական շնչառության սրաքին, իրականացրել վիրահատություն։ Սակայն բրիտանուհու մոտ թրոմբոզ է առաջացած եղել, որի հետեւանքով էլ շարունակել է մնալ ծանր վիճակում։