Էլեկտրոնային ժամացույցը՝ հրդեհի պատճառ

Էլեկտրոնային ժամացույցը՝ հրդեհի պատճառ

Ստամբուլում բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով քսանմեկ մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է NTV-ն։ Հրդեհի պատճառը շենքի մուտքի մոտ տեղակայված էլեկտրոնային մեծ ժամացույցի մեխանիզմում տեղի ունեցած կարճ միացումն է եղել, որ նա ծխահարություն է առաջացրել, ապա եւ բռնկվել է։ Ծխահարությամբ պայմանավորված թունավորմամբ հոսպիտալացվել է 21 մարդ, որից 15-ը՝ երեխաներ։