Իսկ Սինայի թերակղզի՞ն

Իսկ Սինայի թերակղզի՞ն

Ղարաբաղյան կարգավորման թեման ոմանց դարձյալ մղում է Իսրայելի օրինակը վկայակոչելուն: Հրեական պետությանը վերագրվում է «խաղաղության դիմաց՝ խաղաղություն» սկզբունքով հարեւանների հետ խնդիրները կարգավորելու գերկարողություն: Տպավորություն է ձեւավորվում, որ այդ երկիրը «վեհ ու վճռական էր ոչ միայն պատերազմում, այլ նաեւ խաղաղ բանակցությունների ժամանակ, որ չլինելով գերտերություն՝ կարողանում է պաշտպանել իր տարածքային ընդլայնումները»:

Համեմատությունն, ինչպես ասում են, կաղում է երկու ոտքից: Նախ՝ հրեական պետությունը շրջափակված չէ, ունի բաց նավահանգիստներ:

Երկրորդ, Իսրայելը տարեկան միլիարդավոր դոլարների անհատույց ռազմական օգնություն է ստանում Միացյալ Նահանգներից:

Երրորդ, հրեական սփյուռքն անհամեմատ ավելի կազմակերպված եւ ուժեղ է, քան հայկականը: Այդուհանդերձ, հանուն արաբական աշխարհի հետ հարաբերությունների կարգավորման Իսրայելը 1979 թ.-ին տարածքներ՝ խաղաղության դիմաց սկզբունքով պայմանագիր է ստորագրել Եգիպտոսի հետ:

Ինչպես հայտնի է, 1967թ. վեցօրյա պատերազմի արդյունքում Իսրայելն ամբողջովին գրավել էր Սինայի թերակղզին եւ հետագա տարիներին այնտեղ իրականացրել վերաբնակեցում: Եգիպտոսի հետ հաշտության պայմանագրի ստորագրումից հետո Իսրայելը Սինայի թեկաղզուց տարհանել է հրեա վերաբնակիչներին:

1982-ին Իսրայելը վերջնականապես հեռացել է Սինայի թերակղցուց, որտեղ վերահաստատվել է եգիպտական իրավազորությունը: Այնպես որ հանրությանը պետք է ճիշտ ներկայացնել արաբա-իսրայելական հարաբերությունների պատմությունը:

Մերձավոր Արեեւլքում խաղաղության հաստատման, սիրիական թնջուկի քաղաքական կարգավորման համատեքստում չի բացառված, որ Իսրայելը հեռանա նաեւ Գոլանի բարձունքներից: