Բացահայտվել է աղի նոր վնասակար հատկությունը

Բացահայտվել է աղի նոր վնասակար հատկությունը

Գերմանիայի Մյունխենի տեխնիկական համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդի մեջ աղի պարունակության մնացորդները, որոնք օրգանիզմում նստվածք են տալիս, կարող են նպաստել մարդու մոտ ալերգիկ ռեակցիաների զարգացմանը։ Այս մասին հայտնում է MedicalXpress-ը։ Մասնագետները վերլուծել են խրոնիկ ալերգիայով՝ ատոպիկ դերմատիտով տառապող պացիենտների մաշկի քերուկները եւ պարզել, որ նրանք մաշկի մեջ նատրիումի քանակը, հատկապես վնասված հատվածներում 30 անգամ գերազանցում է նորմայի սահմանը։ Պարզվել է նաեւ, որ նատրիումի քլորիդը խթանում է, որպեսզի որոշակի բջիջներ սկսեն այնպիսի սպիտակուցներ արտադրել, որոնք զարգացնում են մաշկի բորբոքային հիվանդությունները, ներառյալ նաեւ ատոպիկ դերմատիտը։